Ողջույն Հյուր
  Հայ |  Рус |  Eng    

Գլխավոր

Օրացույց

Աստծո Խոսք

Օրվա խորհուրդը

Ընտրություններ

Տնտեսություն

Մշակույթ

Սպորտ

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք

12.12.2012

Խաղարկություններ

Քո էջը

Տարվա Մարդը

Ժամանց

Օգտակար է իմանալ

Երաժշտություն

Հետադարձ կապ




ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ
 
 

ԱՋԱԿԻՑՆԵՐ
 
 
 

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
 
 
 
free counters
Սիրելի այցելու, ուրախ եմ Քեզ ողջունելու www.2012.am կայքում:

          2012 թվական ... ՀՀ ԱԺ ընտրություններ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք, 39-րդ Օլիմպիական խաղեր Լոնդոնում, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն, նախագահական ընտրություններ Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Եվրոտեսիլ 2012 մեզ սահմանակից հանրապետությունում: Գիտնականները 2012 թվականի մասին: Աստվածաշունչն աշխարհի վերջի մասին ... 
Այս ամենի մասին և ոչ միայն www.2012.am կայքում:
Կլինեն նաև հաճելի անակնկալներ, խաղարկություններ, դրամաիրային մրցանակներ և իհարկե գլխավոր` ՏԱՐՎԱ ՄԱՐԴ մրցանակաբաշխությունը:
Դե ուրեմն միմյանց հանդիպելիս որպես մաղթանք բարձրաձայնենքԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ 2012 ԹՎԱԿԱՆԸ ՀԵՆՑ ՔՈՆՆ Է ԼԻՆԵԼՈՒ:

ԳագիկՍարգսյան 
«Նոյ-Ֆիրմայի» նախագահ




16 մարտի/ Վերլուծական` Գագիկ Սարգսյան







2007 թվականի  ՀՀ  ԱԺ-ի համամասնական կարգով ընտրություններին մասնակցել են 1 392 285 ՀՀ քաղաքացիներ կամ ընտրելու իրավունք ունեցող 2 319 722  քաղաքացիների 60 տոկոսը: Արձանագրվել են հետևալ արդյունքները.   ՀՀԿ` 458 258 ձայն, 33,91 տոկոս, 41 պատգամավորական մանդատ:   ԲՀԿ`204 483 ձայն, 15,13 տոկոս, 18 մանդատ: ՀՅԴ`177 907 ձայն, 13,16 տոկոս, 16 մանդատ: ՕԵԿ`95 324 ձայն, 7,05 տոկոս, 8 մանդատ:  Ժառանգություն`  81 048 ձայն, 6,00 տոկոս, 7 մանդատ: Ընդհանուր առմամբ ընտրությանը մասնակցած քաղաքացիների ձայների միայն 75,25 տոկոսն է եղել արդյունավետ:  ՄԱԿ-ը 59 271 ձայնով`4,39 տոկոս, ԱՄԿ-ը 49 864 ձայնով`3,69 տոկոս, ՆԺԿ-ը 47 060 ձայնով`3,48 տոկոս,  Ժող.Կուս-ը 37 044 ձայնով`2,74 տոկոս  և   ԴԿ-ը  32 943 ձայնով`2,44 տոկոս, դուրս մնացին խորհրդարանից: Նրանց ձայն էր տվել ընտրությանը մասնակցած ընտրողների  16,74 տոկոսը` պատգամավորական  20 մանդատ: Նախընտրական խելացի և ճիշտ հաշվարկված դաշինքների ձևավորման պարագայում խորհրդարանում պատկերը կարող էր որոշակիորեն փոխվել: Ձայների մնացած 8,0 տոկոսը  հավաքել էին ընտրությանը մասնակցած մնացած 13 կուսակցությունները` ևս   10 մանդատ: Իհարկե սրանք տեսականորեն հնարավոր տարբերակներն են, սակայն կարծում եմ, որ նախընտրական ժամանակահատվածում է, որ կրքերի սրման և սառը դատողության բացակայության հետևանքով փոքր կուսակցությունները զրկվում են խորհրդարանում ներկայացված լինելու իրավունքից: Փոշիացվել է ընտրողների ձայների 25 տոկոսը: Ցավոք շատ կուսակցությունների ղեկավար-առաջնորդներ ավելի շատ մտածում են անձամբ իրենց, այլ ոչ թե ժողովրդի և իրենց կուսակից ընկերների մասին: Արդյունքում համամասնական կարգով ԱԺ-ում նախատեսված 90 պատգամավորական մանդատների շուրջ կեսը`45,5 տոկոսը բաժին է ընկել մեկ կուսակցության` ՀՀԿ, ևս 38 տոկոս 2 կուսակցության` ԲՀԿ-ին և ՀՅԴ-նը: 2007 թվականին Համամասնական ընտրակարգով պարտություն կրած կուսակցությունները`ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական, շեշտադրումը պետք է դնեն  ոչ թե  Մեծամասնական ընտրակարգը վերացնելու, այլ Համամասնական 90 պատգամավորական մանդատները քաղաքական դաշտի ավելի լայն տիրույթին հասանելի դարձնելու մասին: Շատ մեծ շռայլություն է ընտրողների ձայների մեկ քառորդը`25 տոկոս փոշիացնելն ու Մեծամասնական-Համամասնական խաղալը: Մեր սոցիոլոգիական ուսումնասիրությունները վկայում են, որ հիմնականում հենց այդ 25 տոկոսն է կարիքից դրդված, դժգոհ, հուսալքված, գնում Հային ոչ վայել, ստորացուցիչ, իրենց և իրենց երեխաների ապագան վաճառող քայլերի: Շտկելով Համամասնականի սխալներն ու բացթողումները, կթուլացնենք, էականորեն կնվազեցնենք Մեծամասնական 41 մանդատների ոչ միայն քանակական, այլ նաև որակական տեղաբաշխումը: Ապրիլի 7-ին, սիրելի այցելու,  Ձեզ կներկայացնենք  < ՆՈՅ-ՖԻՄԱ >-ի  կողմից  սթ.  փետրվարի 28-ից ապրիլի 3-ը իրականացրած  սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքները:




20 Մայիսի

Մայիսի 31-ին կառավարությունը հրաժարական կտա, Նախագահը տասնօրյա ժամկետում վարչապետ կնշանակի


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կմեկնարկի մայիսի 31-ին` ժամը 10:00-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովն առաջին նիստի օրը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրում է Ազգային ժողովի նախագահ: Ազգային ժողովի առաջին նիստի օրը, ըստ Սահմանադրության, ՀՀ Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը, որից հետո տասնօրյա ժամկետում վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին:

Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում եւ իր կազմավորումից հետո 20-օրյա ժամկետում Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը: Կառավարության ծրագիրն ԱԺ-ի կողմից քննարկվում է արտահերթ եւ քվեարկության դրվում այն ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում:

Առաջին նիստը վարում է խորհրդարանի տարիքով ամենամեծ պատգամավորը. վերջինս դեռ հայտնի չէ` հաշվի առնելով շարունակվող ինքնաբացարկները:





20 Մայիսի

Գործադիրի ՀՀԿ-ական բոլոր գործիչներն ինքնաբացարկ են հայտնել


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնող և ներկայումս գործադիր մարմնում գործունեություն ծավալող բոլոր գործիչները ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մեր քաղաքական թիմի ցուցակում ընդգրկված և գործադիր մարմնում ներկայում գործունեություն ծավալողները, նախարարները, մարզպետերը, փոխնախարարներն արդեն իսկ ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ»,- ասաց Շարմազանովը:

Պատասխանելով ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի ինքնաբացարկի մասին հարցին` ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ օրենսդիրում գործունեություն ծավալած որևէ գործիչ ինքնաբացարկ չի հայտնել:

Մայիսի 18-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում Շարմազանովը նշել էր, որ ՀՀԿ-ն ներկայացնող գործող նախարարները, մարզպետերը, քաղաքապետերը նոր ձևավորվելիք կառավարության կազմում կվերադառնան իրենց պաշտոններին:






www.2012.am © 2012 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նյութերը օգտագործելիս հղումը կայքին պարտադիր է
Ծրագրավորում և դիզայն` ZXQ Systems  
Яндекс.Метрика